Գաբրիել Սարգսյանը դրեց վերջակետը․ Հայաստան – Ուզբեկստան 3։1
Քիչ առաջ Ստամբուլում ավարտվեց 40-րդ շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրի՝ Հայաստանի և Ուզբեկստանի տղամարդկանց հավաքականների մրցավեճը։ Մեր շախմատիստները վստահ հաղթանակ տոնեցին մրցակիցների նկատմամբ՝ հաղթելով 4 պարտիաներից երկուսում։ Հայաստանի հավաքականին մեկական միավոր բերեցին Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը։ Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ 3։1։
Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Չինաստան – Ադրբեջանն խաղն ավարտվել է ոչ-ոքի։ Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանն առավելության կհասնի Ուկրաինայի նկատմամբ։
Հայաստան | վարկ. | 3-1 | Ուզբեկստան | վարկ. |
Լևոն Արոնյան | 2816 | 0.5:0.5 | Ռուստամ Կասիմջանով | 2684 |
Սերգեյ Մովսեսյան | 2705 | 0.5:0.5 | Անտոն Ֆիլիպով | 2617 |
Վլադիմիր Հակոբյան | 2687 | 1։0 | Մարատ Դժումաև | 2499 |
Գաբրիել Սարգսյան | 2693 | 1։0 | Անդրեյ Կվոն | 2492 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը