Մահացու ելքով վրաերթեր Երևանում, վարորդը դիմել է փախուստի

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, «Դեու-Նեքսիա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հերացու փողոցի թիվ 18 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 75 տարեկան կնոջ, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Իսկ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 01.10-ին, «Նիսան»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում` «Վենեցիա» ռեստորանային համալիրի դիմաց,  վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու, որը ևս տեղում մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի