Բարաք Օբաման պաշտոնապես առաջադրվեց նախագահի թեկնածու

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը պաշտոնապես առաջադրել է Բարաք Օբամայի թեկնածությունն ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի պաշտոնում, հայտնում է vz.ru-ն: Նրա թեկնածությունն առաջադրվել է նախօրեին, Շառլոթ քաղաքում անցկացված Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ:
Նախկին նախագահ Քլինթոնն իր ելույթում հայտարարել է, որ ճիշտ է համարում Բարաք Օբամայի տնտեսական ծրագիրը և առաջարկել է աջակցել նրան նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

Քլինթոնի ելույթից հետո, բեմ է բարձրացել Բարաք Օբաման, ում ներկաներն ընդունել են ծափողջույններով:
Օրերս Տեմպ քաղաքում էլ անցկացվել էր Հանրապետական կուսակցության համագումարը, որի ժամանակ նախագահի թեկնածու էր պաշտոնապես առաջադրվել Միթ Ռոմնին:

Տեսանյութեր

Լրահոս