Բաժիններ՝

Թուրքական զինապահեստում պայթյունից 25 զինվորական է զոհվել

Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 21.15-ին, Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Աֆյոնքարահիսարի զինապահեստում կատարված աշխատանքների ժամանակ պայթյուն է որոտացել. հաղորդում է թուրքական  haberler.com լրատվական կայքը: Ցամաքային զորքերին պատկանող այդ զինապահեստում գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է 25 և վիրավորվել 4 զինծառայող:

Այս մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի ինտերնետային կայքում: Աֆյոնկարահիսարի նահանգապետ Իրֆան Բալքանլըօղլուն ընդգծել է, որ պայթյունն ահաբեկչական հարձակման կամ խափանարար գործողության հետևանք չէ: Պայթյունի պատճառներն անհայտ են մնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս