Պուտինը դեռ չստեղծված Եվրասիական միությունը որպես գործընկեր է ներկայացնում

Ռուսաստանը ԱՊԵԿ-ի համագումարի անդամներին առաջարկում է մտածել ԵՄ, ԱՊԵԿ տարածքում գործող տնտեսական ռեժիմների, տեխնիկական կարգավորումների ավելի սերտ համագործակցության մասին: Այս մասին գրում է Վլադիմիր Պուտինը «Վլադիվոստոկ-2012. ԱՊԵԿ համագումարի համար ռուսական օրակարգ» հոդվածում, որը հրապարակել է The Wall Street Journal-ը:

«ԱՊԵԿ-ի ֆորումի ժամանակ մենք առաջ ենք քաշելու Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ընդհանուր դիրքորոշումները: Մաքսային միությունը, իսկ ապագայում Եվրասիական տնտեսական միությունը, մեր կարծիքով, կոչված է ոչ միայն արդյունավետ ներգրավվել համաշխարհային տնտեսության մեջ, այլ ակտիվ դեր խաղալ տարածաշրջանային և միջազգային օրակարգի ձևավորման հարցում», – գտնում է Ռուսաստանի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս