Մարիա Կուրսովան ամրագրեց Հայաստանի հավաքականի հաղթանակը. Ստամբուլ 2012
Ստամբուլում ավարտվեց Շախմատի համաշխարհային օլիմիադայի կանանց մրցաշարի 8-րդ տուրի Հայաստան – Ռումինիա հանդիպումը: Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով վստահորեն պարտության մատնեց օլիմպիադայի 10-րդ վարկանիշն ունեցող թիմին և զգալիորեն կբարելավի դիրքը մրցաշարային աղյուսակում:
Նախ, առաջին խաղատախտակի վրա մեր առաջատարը` Էլինա Դանիելյանն առավելության հասավ Կրիստինա-Ադելա Ֆոյզերի նկատմամբ, ապա Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ-ոքիներով ավարտեցին իրենց պարտիաները և վերջում 4-րդ տախտակի վրա Մարիա Կուրսովան ամրագրեց հայաստանի հավաքականի հաղթանակը:
Հայաստան | վարկ. | 3-1 | Ռումինիա | վարկ. |
Էլինա Դանիելյան | 2476 | 1:0 | Կրիստինա-Ադելա Ֆոյզեր | 2402 |
Լիլիթ Մկրտչյան | 2454 | 0.5:0.5 | Իրինա Բուլմագա | 2380 |
Լիլիթ Գալոյան | 2349 | 0.5:0.5 | Ելենա-Լումինիտա Կոսմա | 2352 |
Մարիա Կուրսովա | 2338 | 1:0 | Ալինա Լ՛Ամի | 2372 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը