Ֆրանսիայում սպանել են 4 զբոսաշրջիկի, որոնք մեկ ընտանիքից են
Ֆրանսիայի Վերին Սավոյայի Անսի լճի մոտ սեպտեմբերի 5-ի երեկոյան հայտնաբերվել է 4 դիակ:
Բոլոր զոհվածները կրակված են եղել: Փրկարարները հայտնաբերել են մեքենա, որտեղ երեք մարմիններ են եղել, ինչպես նաեւ հեծանվորդի դիակ, որը կողքին է եղել: Նրա մերձակայքում հայտնաբերվել է երիտասարդ աղջիկ՝ լուրջ վնասվածքներով, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով AFP-ին:
Աղջիկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ տեղի դատախազի հայտարարության` սպանության 4 զոհերից 3-ը Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկներ եւ մեկ ընտանիքի անդամներ են եղել:
Հեծանվորդի եւ մյուս զոհերի հնարավոր բարեկամական կապերի մասին դեռեւս հայտնի չէ: