Իմ կարիերան լի է թռիչքներով ու վայրէջքներով. Ռոդիկ
Ամերիկացի թենիսիստ Էնդի Ռոդիկն, ում համար US Open-ի 1/8 եզրափակիչ խաղում արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյից կրած պարտությունը վերջինն էր իր կարիերայում (Ռոդիկը հայտարարել է թենիսիստի կարիերան ավարտելու մասին – խմբ.), շնորհակալություն է հայտնել հանդիսատեսից իրեն բուռն աջակցություն ցուցաբերելու համար:
«Դեռ մանուկ հասակից ամեն տարի եկել եմ US Open, դիտել չեմպիոնների խաղերը, ովքեր եկել և գնացել են: Մեծ սիրով եմ հիշում այդ պահերը:
Իմ կարիերան լի է թռիչքներով ու վայրէջքներով: Ես չափազանց երախտապարտ եմ ձեզ, դուք մշտապես ինձ ոգեշնչել եք: Գիտեմ` հաճախ եմ ձեզ տխրեցրել, ուստի կրկնակի եմ ձեզ շնորհակալ», – Ռոդիկի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը