Բաժիններ՝

1,5 մլն դոլար՝ կաթված ստացած հիվանդին

Ամերիկյան «Kaiser Permanete» հիվանդանոցը 1,5 մլն դոլար է վճարելու այն հիվանդին, ով ստորին վերջույթների կաթված էր ստացել: Ըստ Lenta.ru-ի`, բժշկական կենտրոնին մեղադրում են իրենց հիվանդներից մեկին`Դասթեն Շևալյեին խաբելու համար:
Վերջինս   բժշկական կենտրոն էր դիմել 2009-ի հունվարին: 29-ամյա ամերիկացին գանգատվում էր որովայնի շրջանում ունեցած ցավերից: Բժշկական կենտրոնում ախտորոշվել է կույր աղիի որդանման ելունի բորբոքում: Դասթենին վիրահատել էին` հեռացնելով կույր աղին:

Հինգ օր անց նա դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն մեկ օր անց Դասթենը նորից հիվանդանոց էր եկել նույն գանգատներով. այս անգամ արդեն պարզվել էր, որ նա վարակվել է ստաֆիլոկոկով: Դեսթենի փաստաբանները պնդում են, որ հիվանդանոցի աշխատակիցները նրան տեղյակ չեն պահել վարակի առկայության մասին:

Վարակի պատճառով Դասթենի մոտ մեծ գոյացություն էր առաջացել, որը ճնշել  էր ողնուղեղն ու պատճառ դարձել ստորին վերջույթների կաթվածի: Տեղի դատարանը որոշել է, որ կատարվածի 70%-ի մեղավորը Դասթենն է եղել, իսկ 30-%ը` «Kaiser Permanete» հիվանդանոցը, որի աշխատակիցները հիվանդին տեղյակ չեն պահել վարակի առկայության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս