Հայ շախմատիստները բոլոր խաղտախտակների վրա վարկանիշով գերազանցում են գերմանացիներին. Ստամբուլ 2012
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի պաշտոնական կայքը քիչ առաջ հրապարակեց 9-րդ տուրի թիմերի կազմերն` ըստ խաղատախտակների: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 13 միավորով ընթանում է 3-րդ տեղում և այսօր ուժերը կչափի մրցաշարի 5-րդ վարկանիշն ունեցող Գերմանիայի հավաքականի հետ: Մեր տղաները բոլոր 4 խաղատախտակների վրա անհատական վարկանիշներով գերազանցում են մրցակցին:
| վարկ. | – | վարկ. | ||
| Լևոն Արոնյան | 2816 | – | Արկադի Նայդիչ | 2712 |
| Սերգեյ Մովսեսյան | 2705 | – | Իգոր Խենկին | 2651 |
| Վլադիմիր Հակոբյան | 2687 | – | Գեորգ Մեյեր | 2648 |
| Գաբրիել Սարգսյան | 2693 | – | Դանիել Ֆրիդման | 2653 |
Կանանց հավաքականը նույնպես այսօր ուժերը կչափի կարգով ավելի ցածր թիմի հետ: Մեր աղջիկներն Էլինա Դանիելյանի գլխավորությամբ կփորձեն հաղթահարել Իրանի ընտրանու արգելքը և միանալ մեդալների համար մղվող պայքարին:
| վարկ. | – | վարկ. | ||
| Աթուսա Փուրքաշիյան | 2313 | – | Էլինա Դանիելյան | 2476 |
| Սարասադաթ Խադեմալշարեհ | 2270 | – | Լիլիթ Մկրտչյան | 2454 |
| Ղազալ Հաքիմիֆարդ | 2249 | – | Լիլիթ Գալոյան | 2349 |
| Շայեշտեհ Ղադերփուր | 2218 | – | Մարիա Կուրսովա | 2338 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը

