
Մարդիկ բժշկին չեն վստահում

«Բժշկական ազատ-անկախ արհմիություն» խմբի անդամ, արյունաբան Գևորգ Թամամյանի կարծիքով՝ Հայաստանի առողջապահության ոլորտում կան մի շարք խնդիրներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա դրանցից առանձնացրեց ֆիզիկական և նյութական ապահովվածության, տեխնիկայի հագեցվածության հիմնահարցերը: Սակայն արյունաբանը համոզված է, որ այդ խնդիրների լուծումը դժվար հարց չէ. «Թայվանն, օրինակ, ունի նույն խնդիրներն, ինչ Հայաստանը, բայց այնտեղ 17 միլիարդ դոլար ծախսվում է առողջապահության վրա»:
Խմբի անդամներից արյունաբան Լուսինե Հակոբյանն էլ նշեց, որ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բարձր ֆինանսավորում: Բայց կա նաև այլ խնդիր. հասարակության մեջ նվազել է վստահությունը, այդ թվում՝ նաև բժշկի նկատմամբ: