Բաժիններ՝

55.000 դոլար՝ մեդալակիրներին, համակարգիչներ՝ Իսահակյանի անվան գրադարանին

Այսօր տեղի է ունեցել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ:

Նիստում ամփոփվել են անցած երեք ամիսների ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև հաստատվել են առաջիկա կարճաժամկետ ծրագրերը:

Նախ` որոշվել է բավարարել Ա.Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն  Հ.Կարապետյանի խնդրանքը՝ ընթերցողների սպասարկման, ինչպես նաև գրադարանային գործառույթների վարման էլեկտրոնային եղանակին անցնելու կապակցությամբ գրադարանին 25 նորագույն համակարգիչներով ապահովելու վերաբերյալ:

Նախատեսվում է նաև հանրապետության երեք մասնագիտացված դպրոցներին ապահովել կույրերի համար նախատեսված դիտակտիկ նյութերով, որոնք այդ կրթօջախներին հնարավորություն կտան կրթական ու վերապատրաստման դասընթացներն իրականացնել լիարժեք պայմաններում:

Կարդացեք նաև

Նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաև ամառային օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հայաստանցի մարզիկների պարգևատրման խնդրին: ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը իր և Կարապետյանների ընտանիքի անունից ափսոսանք հայտնեց, որ մեր մարզիկները ոսկե մեդալ չեն նվաճել:

Կ.Կարապետյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր ոսկե մեդալի համար նախատեսված էր 100 հազարական դոլարին համարժեք պարգև: Արծաթե մեդալ նվաճած Արսեն Ջուլֆալակյանը «Տաշիր» հիմնադրամի կողմից կպարգևատրվի 25 հազար, իսկ բրոնզե մեդալներ ստացած Հռիփսիմե Խուրշուդյանն ու Արթուր Ալեքսանյանը՝ 15 հազարական դոլարին համարժեք դրամով: Պարգևատրման արարողության մասին  կտեղեկացվի լրացուցիչ:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամլո ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս