Նախագահական նստավայր ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից հստակ քայլեր են պահանջում

Հայ Յեղափոխական Դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունը հավաքվել են ՀՀ նախագահական նստավայրի առջև՝ բողոքի ձայն բարձրացնելով ադրբեջանական հանցավոր քայլերի դեմ և Հայաստան ժամանած ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենից, ով քիչ հետո պետք է հանդիպում ունենա նախագահ Սերժ Սարգսյանի հետ, պահանջում են հստակ դիրքորոշում հայտնել այս հարցի առնչությամբ:

Ցուցարարները պարզել են NATO Azerbaijan Cooperation, Oil A New European Value? վերտառությամբ ցուցապաստառներ, որոնցից մեկին փակցված է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի լուսանկարը՝ «Քնած դիվանագետը դիրքում քնած զինվորից վատ է» գրությամբ։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը քիչ առաջ ժամանել է ՀՀ նախագահի նստավայր, որտեղ ցուցարարները նրան դիմավորել են «Ա–մոթ, ա–մոթ» վանկարկումով։

Տեսանյութեր

Լրահոս