«Իմիջայլոց վերջին 20 տարվա ընթացքում դա շատ հաճախ է տեղի ունեցել. օրինակ, երբ Դաշնակցությունը հետապնդված էր Հայաստանում` ձերբակալություններ, կուսակցության արգելում և այլն, Ղարաբաղում նման բան չկար, և որքան էլ Հայաստանի իշխանությունը ճնշեց ԼՂՀ-ի իշխանությունների վրա, որ նույն քաղաքականությունը վարի, նրանք այնուամենայնիվ, դա չարեցին»:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 6.475.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 404-407 դրամով և վաճառվում է 408-411 դրամով:
«Սիրիական հարցը մեզ համար ունի բարոյական և զգացական երեսներ, և «Օգնի´ր եղբորդ» կարգախոսը տեղավորվում է այդ բարոյական և զգացական տանիքի տակ, որովհետև մենք անտարբեր լինելու իրավունք պարզապես չունենք»:
Ակցիան կմեկնարկի Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Ծածկած շուկայից` ժամը 18.00-ին, և կավարտվի Աֆրիկյանների տան մոտ: Այս մասին 168.am-ը տեղեկացավ նախաձեռնության կազմակերպիչների ֆեյսբուքյան էջից:
«Վճիռն ընդունվել է 2012թ. հուլիսի 10-ին: Պարոն Այվազյանը ծանուցվել է դրա վերաբերյալ: Վճիռը հրապարկվելուց հետո նրան ուղարկվել է նաև վճիռը: 7 ծանուցում է եղել պարոն Այվազյանին` ներառյալ նաև վճիռը, ինչը հանրորեն վճիռ է, և կա նաև համացանցում: Իրավաբաններն, այո’, վճիռն ուղարկել են նրան, ընդ որում` երկու հասցեով: Իսկ մինչ այդ բոլոր դատական փաստաթղթերն ուղարկվել են նրան, միայն 2012թ. եղել է 7 տարբեր ծանուցում»:
Միջադեպը գրանցվել է Քարդեշլեր գյուղի մոտ, որտեղ քուրդ զինյալները հրթիռակոծել են ռազմական ավտոշարասյունը: Նախնական տվյալներով՝ զոհվել է 1 և վիրավորվել է ավելի քան 30 զինծառայող:
Մհեր Գրիգորյանը նշեց, որ պատասխանող կողմը`ՀՀ մշակույթի նախարարությունը, չէր ներկայացել դատական նիստին. «Իրենք եկան ուշացումով, այսինքն`երբ դատական նիստը վերջացել էր: Անցած անգամ դատավորը պահանջել էր ներկայացնել`ինչքան գումար եմ ես պահանջում Մշակույթի նախարարությունից: Նշեմ, որ գումարի չափը կախված է հարկադիր պարապուրդի ժամկետից: Գումարը կազմել էր ինը հարյուր քանի հազար: Ինչքան երկարի այս պրոցեսը, ամեն ամիս գումարին ավելանալու է 116.000 դրամ, որն իմ աշխատավարձն էր»:
Ձերբակալվածը աջակցություն է ցուցաբերել բազայի վրա հարձակվողներին, սակայն չի նշվում, թե կոնկրետ ինչ օգնություն: Ձերբակալվածի անունը նույնպես չի հաղորդվում:
«Ալ-Քաիդան» գործում է նաև Ադրբեջանում. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Մուհամմեդ մարգարեի նկատմամբ անհարգալի ֆիլմի դեմ մուսուլմանների միահամուռ զայրույթի դրսևորումը նաև Բաքվում, խոսում է ահաբեկչական գործողություններին Ադրբեջանի ներգարավվածության մասին:
«Օրենսդրությամբ սահմանված պահանջներից ու սկզբունքներից յուրաքանչյուր շեղում, այս գործում ցուցաբերվող յուրաքանչյուր անհարկի դանդաղկոտություն կամ թերացում, համարժեք ու խիստ պատասխանի է արժանանալու: Հիշե՛ք, որ պետությանը հասցված վնասի յուրաքանչյուր դեպքով առաջին հերթին, որպես ոլորտի պատասխանատուներ, դուք եք մեղավոր, և հենց դուք էլ առաջինը պետք է պատասխան տաք կատարվածի համար»,- զգուշացրել է նա:
«Փաստինֆո» գործակալության տեղեկություններով՝ կալանավորվածների թվում է նաև սոցիալական ապահովության պետական ծառայության կենտրոնական ապարատի պաշտոնյա:
Բուշեհրի ատոմակայանն այս տարի հասցվել է իր 100 տոկոսանոց հզորության մակարդակին, և այս տարի կավարտվի այն արդյունաբերական շահագործման հանձնելու գործընթացը: Բուշեհրի ատոմակայանի փաստացի մեկնարկը ԱԷՄԳ-ի տեսուչների վերահսկողության ներքո իրականացվել է 2010 թվականի օգոստոսի 21-ին:
Երգչուհի Իվետա Մուկուչյանը հաջողություններ է գրանցում նաև գերմանական «The Voice» նախագծի շրջանակներում: Իվետան հաղթահալեր է նաև «the battle» փուլը, որտեղ, ըստ մրցույթի կանոնների, մրցող զույգից հաջորդ փուլ է անցնում միայն մեկը:
168.am-ն անցած շաբաթ գրավոր հարցում էր ուղարկել «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությանը` «Արմավիա» ավիափոխադրողի հետ իրենց ունեցած խնդրի լուծման վերաբերյալ մանրամասներ իմանալու նպատակով: «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Մարինա Մոտորնայան պատասխանել է.
Արևիկին մեղադրում են շքեղություն, փայլ, ճոխություն սիրելու մեջ: Համացանցում անընդմեջ տարածվող խոսակցությունների համաձայն, Արևիկը փառասեր, եսասեր աղջիկ է, ում հետաքրքրում է ամեն ճոխն ու թանկը:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին: Վարչապետը նշել է, որ պարոն Թուրեի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ իր հերթին ՀՄՄ գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրել է, որ մեր երկրում հեռահաղորդակցության բնագավառում առկա են դրական փոփոխություններ, որոնցից իրենք […]
«Ես հիմա նստած խոսում եմ իմ բնակչության հետ, որոնք որ ինձ ընտրել են: Եվ ուզում ենք մի որոշման գալ: Ես ուզում եմ նրանց կարծիքը լսել, և, ընդհանրապես, մտածում եմ հետևյալ ձևով` արդեն նշեցի, որ եթե իմ` ՀՀԿ-ում ընդգրկվելը, դրանով որևէ բան դրական առումով փոխել կարողանամ, պատրաստ եմ մտնել, իսկ եթե ոչ մի բան չի փոխելու` ես չեմ գնա: Ես երբևէ կուսակցության անդամ չեմ եղել: Ամբողջ կյանքում եղել եմ անկուսակցական»:
«Իմ սիրտն ազատ է և դեռ երկար ազատ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էնջլը: Թեև երգչուհու և ապագա դերասանուհու սիրտը դեռ զբաղված չէ, այնուամենայնիվ, երկրպագուները քիչ շանսեր ունեն դառնալու Էնջլի կյանքի ուղեկիցը: «Ես մեկ ամսից մեկնելու եմ, եթե հավանեմ New York-ը, իսկ ես կարծում եմ, որ կհավանեմ, այնտեղ կմնամ: Ուսումս շարունակելու եմ այնտեղ, և հնարավոր է, որ մշտական բնակություն հաստատեմ, չնայած կգամ իմ երկիրը: Ես Հայաստանը շատ եմ սիրում»,- ասաց նա:
Այդ միջոցառումները ստիպում են մտածել, որ նման գործողություններն ուղղված են Հարավային Օսիայի ժողովրդի դեմ, որը երկու օր անց նշելու է հանրապետության կազմավորման 22-ամյակը: Այդ բոլոր տարիներին մենք լավ փոխհարաբերություններ ենք ունեցել այլ երկրների հետ և մշտապես հավատարիմ ենք եղել խաղաղությանը», ըստ interfax-ի, ասել է Օսիայի նախագահը:
Նախարար Հ. Հակոբյանը հյուրերին հավաստիացրել է, որ սիրիահայերին վերաբերող հարցերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ՀՀ բոլոր գերատեսչությունների և հատկապես ՀՀսփյուռքի նախարարության անմիջական հետևողականության առանցքում են:
Նախնական տվյալներով՝ նա Պեսոչինսկիի գյուղխորհրդի պատգամավոր, գործարար, շինարարական բիզնեսի սեփականատեր Արմեն Ալեքսանյանի եղբայրն է:
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է մրցաշրջանի ավարտից հետո իր ծրագրերի մասին:
Անդրադառնալով հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ շարունակվող ամենօրյա հսկողությանը, քաղաքապետը հանձնարարել է ինչպես քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ձեռնարկությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող ուղևորափոխադրումների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողություն:
17-ամյա Նորայր Խաչատրյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել գանգուղեղային վնասվածքներով, «դիֆուզաքսոնալ» ախտորոշմամբ և ողջ ժամանակ գտնվում էր կոմայի մեջ՝ միացված արհեստական շնչառության ապարատին:
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը մեկնել է Թուրքմենստան, որտեղ սեպտեմբերի 20-29-ը տեղի կունենա «Թուրքմենստանի նախագահի գավաթ» 18-րդ ավանդական մրցաշարը:
«Մոնպելիեի» գլխավոր մարզիչ Ռենե Ժիրարը պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի Չեմպիոնների լիգայի «Արսենալի» հետ կայանալիք հանդիպումից
Այս ծրագրերի շրջանակներում հնարավորություն կընձեռվի, ի հակակշիռ հայաստանայան բանկային համակարգի բարձր տոկոսադրույքների, եվրոպական համբավ ունցող բանկերից ստանալ վարկեր, որի տարեկան տոկոսադրույքը կկազմի առնվազն 5-6%` կախված 6 ամսյա եվրիբորի արժեքից, իսկ մարման ժամկետները 5-8 և ավելի տարիներ:
«Մեզ համար կարևոր էին՝ առաջին հերթին, որ սա այն ուղիներից մեկն է, որի միջոցով ուղերձ է հղվում Ադրբեջանին և հիշեցվում այն մասին, որ Հայաստանն ամենաուժեղ ռազմական պետությունն է տարածաշրջանում: Սա հիշեցում է Ադրբեջանի այն պաշտոնյաններին, որ եթե պատերազմ սկսեն, ապա կպարտվեն»,- ասաց նա:
օրեր առաջ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանը ճնշել են Մեղրու նորընտիր քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին` ստիպելով անցնել ՀՀԿ-ի շարքերը: Ա. Հովհաննիսյանն էլ` չդիմանալով այդ ճնշումներին, անդամագրվել է ՀՀԿ-ին:
Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: