Քաղաքացիական ակցիա՝ ի պաշտպանություն Երևանի մշակութային կառույցների
Այսօր «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպում՝ ի պաշտպանություն քաղաքի մշակութային կառույցների:
Ակցիան կմեկնարկի Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Ծածկած շուկայից` ժամը 18.00-ին, և կավարտվի Աֆրիկյանների տան մոտ: Այս մասին 168.am-ը տեղեկացավ նախաձեռնության կազմակերպիչների ֆեյսբուքյան էջից:
«Մենք գալիս ենք քաղաքացիական ստուգայցի: Ծածկած շուկայի նախագիծը դեռևս չի ներկայացվել բաց հասարակության դատին, խախտվում են ՀՀ օրենքները, Սահմանադրությունը, իսկ դուք բարբաջում եք, թե ծառայում եք Երևանի քաղաքացիներին: Դուք վատ եք ծառայում:
Ներբակային շինարարություն եք իրականացնում` առանց նախագծի հրապարակման և առանց շինթույլտվության (օրինակները բազմաթիվ են` Նալբանդյան 106/1), ապա պայթեցնում եք Կրկեսի շենքը՝ այն հիմնովին վերակառուցելու պատրվակով, ուզում եք լայնացնել Տերյան փողոցը հանրապետական նշանակության բացառիկ հուշարձանի՝ Աֆրիկյանների տան հաշվին, հիմա էլ ձեր բետոնապատ փողոտ անՀյուսիսային պողոտան եք ուզում «կանաչապատել», որպեսզի այդտեղի բնակարանները վաճառվեն»,- նշում են նախաձեռնության կազմակերպիչները: