
ԵՀՄՖ-ն Հայաստանի գործարարներին աջակցելու համար եվրոպական վարկերից օգտվել է առաջարկում

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունն երկար տարիներ զբաղվելով ազգային կարևոր հարցերով Հայ Դատի, մշակույթի, հայապահպանության, սպորտի և այլ ոլորտներում, այսօր հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ եվրոպական ֆինանսական կազմակերպությունների միջոցով Հայաստանում գործարարության աջակցման նպատակով տրամադրվող ցածր տոկոսադրույքներով վարկավորման ծրագրերով: Այս ծրագրերի շրջանակներում հնարավորություն կընձեռվի, ի հակակշիռ հայաստանայան բանկային համակարգի բարձր տոկոսադրույքների, եվրոպական համբավ ունցող բանկերից ստանալ վարկեր, որի տարեկան տոկոսադրույքը կկազմի առնվազն 5-6%` կախված 6 ամսյա եվրիբորի արժեքից, իսկ մարման ժամկետները 5-8 և ավելի տարիներ: