Սիրիահայ գործարարները ներկայացրել են Հայաստանում սիրիահայերի աշխատանքի և սոցիալական խնդիրների լուծման տեսլականը

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի առևտրի պալատի խորհրդի անդամ, հայ-սիրիական գործարար խորհրդի նախագահ Լևոն Զաքի Ետալյանին և Դեր Զորում ՀՀ պատվո հյուպատոս, հայ-սիրիական գործարար խորհրդի փոխնախագահ Սուրեն Վարդանյանին, հայտնում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

Քննարկվել են Հայաստանում ապաստանած սիրիահայերին հուզող մի շարք հարցեր: Ներկայումս գործազրկության հարցը շարունակում է մնալ ամենից արդիականը: Հյուրերը ներկայացրել են Հայաստանում սիրահայերի՝ աշխատանքով ապահովման և սոցիալական խնդիրների լուծման իրենց տեսլականը: Հանդիպման ընթացքում նախանշվել են հնարավոր ուղիներ և մոտեցումներ, որոնց իրականացումը հնարավոր կդարձնի հարցի արդյունավետ լուծումը:

Նախարար Հ. Հակոբյանը հյուրերին հավաստիացրել է, որ սիրիահայերին վերաբերող հարցերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ՀՀ բոլոր գերատեսչությունների և հատկապես ՀՀսփյուռքի նախարարության անմիջական հետևողականության առանցքում են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930