Բաժիններ՝

Իրանի Բուշեհրի ատոմակայանը մինչև տարեվերջ կհանձնվի արդյունաբերական շահագործման

Իրանի Բուշեհրի ատոմակայանը պլանավորված է մինչև ընթացիկ տարեվերջ հանձնել արդյունաբերական շահագործման: Այս մասին հայտարարել է «Ռոսատոմի» պաշտոնական ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքերով՝ այսօր հանդիպել են «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը: Հանդիպման ժամանակ կողմերը հաստատել են, որ հաջողությամբ ընթանում է Բուշեհրի ատոմակայանի նախագծի իրագործումը:

Բուշեհրի ատոմակայանն այս տարի հասցվել է իր 100 տոկոսանոց հզորության մակարդակին, և այս տարի կավարտվի այն արդյունաբերական շահագործման հանձնելու գործընթացը: Բուշեհրի ատոմակայանի փաստացի մեկնարկը ԱԷՄԳ-ի տեսուչների վերահսկողության ներքո իրականացվել է 2010 թվականի օգոստոսի 21-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս