Բաժիններ՝

Խաղն Արսենալի համար դժոխքի վերածե՛ք. Մոնպելիեի գլխավոր մարզչի կոչը երկրպագուներին

«Մոնպելիեի» գլխավոր մարզիչ Ռենե Ժիրարը պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի Չեմպիոնների լիգայի «Արսենալի» հետ կայանալիք հանդիպումից:

« Չեմ վախենում Չեմպիոնների լիգայում թիմի մեկնարկից: Ես լավ առողջություն ունեմ, որը երբեք ինձ հուսախաբ չի արել բարդ իրավիճակներում: Անհամբերությամբ ենք սպասում մրցաշարի մեկնարկին: Հուսով եմ՝ վաղը մարզադաշտում կլինի ոչ թե 30 հազար հանդիսական, այլ 30 հազար նվիրված երկրպագու: Մեզ աջակցություն է պետք, և կոչ եմ անում երկրպագուներին մարզադաշտը իսկական դժոխքի վերածեն «Արսենալի»  համար: Իհարկե, երկու ճակատով պայքարելը դժվար է, բայց հուսով եմ, մենք գլուխ կհանենք դրանից»,-Ժիրարի խոսքերն է փոխանցում France Football-ը:

B խմբի մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս