
Արևիկ Ալավերդյանի հարսանիքը ոչ թե ճոխ, այլ ճաշակով է եղել

«Աստղերի» անձնական կյանքի մասին խոսակցություններն ու նրանց հասցեին հնչած բամբասանքները շարունակվում են անգամ նրանց ամուսնությունից հետո: Այս անգամ հանրության քննարկման թեման երգչուհի Արևիկ Ալավերդյանն էր և նրա՝ մեկ ամիս առաջ տեղի ունեցած պսակադրության արարողությունը:
Այս անգամ Արևիկին մեղադրում են շքեղություն, փայլ, ճոխություն սիրելու մեջ: Համացանցում անընդմեջ տարածվող խոսակցությունների համաձայն, Արևիկը փառասեր, եսասեր աղջիկ է, ում հետաքրքրում է ամեն ճոխն ու թանկը:
Հիշեցնենք, որ Արևիկ Ալավերդյանի հարսանյաց արարողությունը կազմակերպված էր բարձր մակարդակով, կարմիր և սպիտակ գույների համադրության մեջ:
Ի պատասխան բոլոր քննադատողների և բամբասողների՝ Արևիկը նշում է, որ իր հարսանիքը եղել է ոչ թե ճոխ, այլ` ճաշակով:
«Կարևորել եմ ճաշակով հարսանիք կազմակերպելը: Սեփական ձեռքերով երկար ամիսներ պատրաստել եմ աքսեսուարները. ավելորդ շռայլություններ թույլ չենք տվել: Այո, բավականաչափ գումար ենք ծախսել, բայց եթե դրա հնարավորությունը չունենայինք, միևնույն է` ճաշակով հարսանիք կլիներ: Իմ հարսանիքը ոչ թե ճոխ էր, այլ` ճաշակով»,- նշում է երգչուհին: