Զենք-զինամթերքը թողել էր կամրջի տակ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մի քաղաքացի իր մոտ եղած զենք-զինամթերքը թողել է Չարբախի կամրջի տակ: Ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաճափի 104 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, «ՈւԶՌԳՄ» տիպի նռնակի 2 պայթուցիչ և ինքնաձիգի պահունակ:

 

Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930