Էնջլը մեկնում է Նյու Յորք

«Իմ սիրտն ազատ է և դեռ երկար ազատ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էնջլը:

Թեև երգչուհու և ապագա դերասանուհու սիրտը դեռ զբաղված չէ, այնուամենայնիվ, երկրպագուները քիչ շանսեր ունեն դառնալու Էնջլի կյանքի ուղեկիցը:«Ես մեկ ամսից մեկնելու եմ, եթե հավանեմ New York-ը, իսկ ես կարծում եմ, որ կհավանեմ, այնտեղ կմնամ: Ուսումս շարունակելու եմ այնտեղ, և հնարավոր է, որ մշտական բնակություն հաստատեմ, չնայած կգամ իմ երկիրը: Ես Հայաստանը շատ եմ սիրում»,- ասաց նա:

Հարցին՝ ինչպիսի՞ն ես պատկերացնում քեզ ընտանիքում, կամ կնոջ և մայրիկի կարգավիճակում, երգչուհին պատասխանեց. «Ես շատ նվիրվող մարդ եմ: Եթե ընտանիք կազմեմ, ուրեմն` կնվիրվեմ ընտանիքիս ամբողջությամբ: Հիմա ուզում եմ անել այն, ինչ ցանկանում եմ, ինչն ինձ հարազատ է, բայց հենց ընտանիք կազմեմ, այդ ամենը երկրորդ պլան կմղվի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս