Վրաստանը ամրություններ ու զինապահեստներ է կառուցում մեր սահմանների մոտ. Հարավային Օսիայի նախագահ

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովն այսօր Ցխինվալում Ժնևյան քննարկումների համանախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Վրաստանի պաշտպանության նախարարությունը ամրություններ ու զինապահեստներ է կառուցում Հարավային Օսիային սահմանամերձ տարածքներում.

«Մենք շատ լուրջ տեղեկատվություն ունենք Վրաստանի ներկայիս մտադրությունների մասին: Մասնավորապես, Լենինգորի շրջանում կառուցվում են ամրություններ: Բոլոր սահմանամերձ վրացական գյուղերում ստեղծվում են հրաձգային զենքի պահեստներ:

Այդ միջոցառումները ստիպում են մտածել, որ նման գործողություններն ուղղված են Հարավային Օսիայի ժողովրդի դեմ, որը երկու օր անց նշելու է հանրապետության կազմավորման 22-ամյակը: Այդ բոլոր տարիներին մենք լավ փոխհարաբերություններ ենք ունեցել այլ երկրների հետ և մշտապես հավատարիմ ենք եղել խաղաղությանը», ըստ interfax-ի, ասել է Օսիայի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930