ՀԱՊԿ զորավարժությունները կարևոր էին ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար. քաղաքագետ

ՀԱՊԿ զորավարժությունները կարևոր էին ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ մանրամասնելով, որ Հայաստանի համար, հատկապես, դրանք կարևոր էին երկու տեսանկյունից:
«Մեզ համար կարևոր էին՝ առաջին հերթին, որ սա այն ուղիներից մեկն է, որի միջոցով ուղերձ է հղվում Ադրբեջանին և հիշեցվում այն մասին, որ Հայաստանն ամենաուժեղ ռազմական պետությունն է տարածաշրջանում: Սա հիշեցում է Ադրբեջանի այն պաշտոնյաններին, որ եթե պատերազմ սկսեն, ապա կպարտվեն»,- ասաց նա:
Երկրորդ պատճառը, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, այն է՝ զորավարժությունները ցույց տվեցին, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր երկիր է. «Սա նաև ցույց է տալիս, որ Հայաստանը Ռուսաստանի միակ վստահելի դաշնակիցն է և խնդիրն այն է, որ Ռուսաստանը Հայաստանին պետք է վերաբերվի ինչպես հավասարը հավասարին:

 

Անդրադառնալով զորավարժությունների շուրջ Վրաստանի դրսևորած անհանգստությանը՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը դա տեղին է համարում. «Ճիշտ են անում, որ անհանգստանում են: Զորավարժությունների փաստն այն է, որ դրան մասնակցեցին նաև Գյումրիում տեղակայված ռուսական ստորաբաժանումները, ինչպես նաև, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի զինուժը: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանն ահաբեկում է Վրաստանին, մանավանդ, որ Վրաստանում հոկտեմբերի 1-ին ընտրություններ են լինելու»: Այս առումով էլ, ըստ Կիրակոսյանի, զորավարժությունները նաև Ռուսաստանի շահերից են բխում:
Միևնույն ժամանակ վերլուծաբանը նկատում է, որ Հայաստանը պետք է կարողանա հավասարակշռող դիրք պահպանել թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում, և հասկանա, որ Վրաստանը նույնքան հավասար և կարևոր դաշնակից է, որքան Ռուսաստանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930