Քուրդ զինյալները հրթիռակոծել են թուրքական զինվորական ավտոշարասյունը

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK ) զինյալները Բինգյոլ (Բյուրակն)-Մուշ ճանապարհին հարձակվել են թուրքական ռազմական ավտոշարասյան վրա:

Միջադեպը գրանցվել է Քարդեշլեր գյուղի մոտ, որտեղ քուրդ զինյալները հրթիռակոծել են ռազմական ավտոշարասյունը: Նախնական տվյալներով՝ զոհվել է 1 և վիրավորվել է ավելի քան 30 զինծառայող: Դեպքի վայրում հավաքվել են շտապօգնության բազմաթիվ մեքենաներ, ինչպես նաև այնտեղ են ուղարկվել ցամաքային ու օդային մեծ ուժեր՝ քուրդ զինյալներին հայտնաբերելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930