
Արշակունյաց պողոտայում նռնակ է հայտնաբերվել

ԱԻՆ կայքի հաղորդագրության համաձայն՝ ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեում՝ «Դելտա Պրո» կազմակերպության մոտակայքում, հատնաբերվել է «Ֆ-1» տիպի նռնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԱԾ, ՀՀ Ոստիկանության և ՊՆ համապատասխան մարմինները:
ԱԻն-ից տեղեկացրել են, որ Արշակունյաց պողոտայում հայտնաբերված նռնակը ժանգոտած է, սակայն վրայի օղակը բացակայում է, այսինքն այն կարող է պայթել: ԱԻՆ-ից սպասում են, որ ՊՆ-ից սակրավորները կժամանեն և նռնակը տանելով ապահով վայր՝ կոչնչացներ:
Ըստ նախնական վարկածի՝ նռնակը գտնվել է հողի տակից: Այն հայտնաբերվել է պատահաբար և հատուկ դիտավորությամբ չի հայտնվել այդ տարածքում: