«Ձեր մարզպետն այս 4 ամսվա ընթացքում ոնց եղել ա ջերմուկ վաճառող, ջերմուկ վաճառողի մակարդակից չի էլ փոխվել»:

Սեպտեմբերի 23-ին Վայքում և Եղեգնաձորում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ներկայացնելով ԲՀԿ-ի թեկնածուներին, պատասխանել է նաև Վայոց Ձորի ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանի վերջին հայտարարություններին:

«Այսօր որոշ մարզպետներ, գյուղապետեր, որոնք լիարժեքորեն չեն համապատասխանում իրենց պաշտոնին, որը ժողովուրդն էլ դա լավ գիտի, իրենք էլ դա լավ գիտեն, այդ դասին դասվում է նաև ձեր նոր նշանակված մարզպետը, որն այս 4 ամսվա ընթացքում ոնց որ եղել է ջերմուկ վաճառող, մինչև հիմա վաճառողի մակարդակից չի էլ փոխվել: Այս չորս ամիսների ընթացքում արդեն ժողովուրդն իր գնահատականը տվել է, որին ասում են` «ծիրանի ցոգոլ»: Թե ե՞րբ պիտի հասնի` ես չգիտեմ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանը` Վայոց Ձորի Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սիրեկան Բաբայանի նախընտրական քարոզարշավներից մեկի ժամանակ՝  ակնարկելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ասել էր. «25 միլիոն փող ա տվել, Դուբայում առել ա չգիտեմ ինչ, եսիմ քանի միլիոն փող ա տվել, Ռիգայում առել ա «Ռիգա» հյուրանոցը, 25 միլիոն փող ա տվել, Խորվաթիայում կղզի ա առել: Թող հինգ միլիոն փող բերեր տար՝ Եղեգնաձորի պահածոների գործարանն աշխատեր: Թող «Ռիգա» հյուրանոցը առնելու փոխարեն՝ գար Եղեգնաձորի կենտրոնում գտնվող հյուրանոցը կառուցեր: Այսինքն՝ իրանք պիտի չանեին, պիտի մենակ բարգավաճեին՝ ՀՀԿ-ն անե՞ր: Հիմա էլ եկել ա մի իրավիճակ, երբ համ քաղաքապետը, համ մարզպետը, համ նախագահը ՀՀԿ-ական են՝ իրանք քննադատե՞ն»:

Նաև ասել էր. «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին՝ ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Ընտրություններից երկու օր առաջ, փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «ջիպ»-երով կընկնեն ետևից կգան, դեմը կկանգեն՝ կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս