Արշակունյաց պողոտայում հայտնաբերված նռնակը վնասազերծվել է

ԱԻՆ կայքի հաղորդագրության համաձայն՝ ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեում՝ «Դելտա Պրո» կազմակերպության մոտակայքում, հատնաբերվել է «Ֆ-1» տիպի նռնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԱԾ, ՀՀ Ոստիկանության և ՊՆ համապատասխան մարմինները:

Հայաստանի պաշտպանության նախարարության  սակրավորները նռնակը վնասազերծել և տեղափոխել են:

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, թե Արշակունյաց պողոտայում հայտնաբերված նռնակը ժանգոտած է, սակայն վրայի օղակը բացակայում է, այսինքն այն կարող է պայթել: ԱԻՆ-ից սպասում են, որ ՊՆ-ից սակրավորները կժամանեն և նռնակը տանելով ապահով վայր՝  կոչնչացներ:

 

Ըստ նախնական վարկածի՝ նռնակը գտնվել է հողի տակից: Այն հայտնաբերվել է պատահաբար և հատուկ դիտավորությամբ չի հայտնվել այդ տարածքում:

Տեսանյութեր

Լրահոս