Բաժիններ՝

Մանվել Ղազայան. «Եղել են նաև բացթողումներ, սակայն ձեռքբերումներն առավել քան ակնհայտ են»

168.am-ի հարցին, թե տնտեսական առումով ինչպե՞ս կգնահատեք անկախության 21 տարիները, «Վեդի Ալկո» ընկերության ղեկավար, գործարար Մանվել Ղազարյանը պատասխանեց.

«Իհարկե, անկախության հռչակումը դրականորեն է ազդել մեր տնտեսության վրա: Կարող ենք նշել նախ՝ օրենսդրական դաշտի բարեփոխումները, որոնք տեսանելի են, հանգիստ գործունեություն ծավալելու հնարավորությունները, ինչպես նաև՝ այն ազատությունն ու հնարավորությունները, որոնք մեզ տվել է անկախության հռչակումը: Ինչպե՞ս կարող ենք չասել այդ մասին: Իհարկե, ազդեցությունը դրական է: Պետք է նշենք, որ եղել են նաև բացթողումներ, թերություններ, սակայն ձեռքբերումներն առավել քան ակնհայտ են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս