Բաժիններ՝

Ահաբեկչություն Թայլանդում. 5 զոհ, 42 վիրավոր

Սեպտեմբերի 21-ին Թայլանդում ահաբեկչություն է իրականացվել. ռումբի պայթյունի հետեւանքով Պատտան նահանգի Սայ Բուրի շրջանի շուկայում 5 մարդ է զոհվել, 42-ը` վիրավորվել:

Նախնական տվյալներով ռումբը տեղադրված է եղել կայանած մոտոցիկլետի վրա: Վիրավորների թվում կան մոտ 30 քաղաքացիական անձինք եւ 12 ոստիկան: Ավելի քան 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, գրում է «Թխայ Ռաթ» թերթը:

Ոստիկանությունը կասկածում է, որ ահաբեկչությունը իրականացրել են Թայլանդի հարավում գործող ապստամբ խմաբվորումներից մեկի գրոհայինները:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ծայրահեղականները ակտիվացել են 2004 թ-ից: Անցյալ 9 տարիների ընթացքում ահաբեկչական 9 գործողությունների եւ փախհրաձգությունների  արդյունքում Թայլանդի ծայր հարավում զոհվել է ավելի քան 5 հազար մարդ եւ վիրավորվել` մոտ 10 հազար մարդ:

Սեպտեմբերի սկզբին ապստամբ խմաբավորումներից մեկի  ավելի քան 90 գրոհայիններ հանձնվել էին իշխանություններին` ներում ստանալու եւ խաղաղ կյանք վերադառնալու հնարավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս