
Ռուբեն Հակոբյանի կենսագրության «ամենաակտիվ, հպարտ, արժանապատիվ հատվածը»

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իր քաղաքական կենսագրության ամենաակտիվ, հպարտ, արժանապատիվ հատվածը իր՝ Գերագույն խորհրդի կազմում լինելն է եղել. «Պատասխանատվություն եմ զգում նրա համար, որ 1991-ի սեպտեմբերի 21-ին քվեարկեցի անկախության օգտին, և, իհարկե, նաև պատասխանատվություն եմ զգում նրա համար, որ այն ակնկալիքը, որ ունեինք, ցավոք սրտի, չի իրականացել կամ առայժմ չի իրականացել: Կարծում եմ՝ բոլորս պետք է պատասխանատվություն զգանք դրա համար»:
Ըստ Ռ. Հակոբյանի՝ անկախությունը բացարձակ արժեք է, և պետք է այդ անկախությանը տանք այն բովանդակությունը, որ Հայաստանի քաղաքացին կարողանա իրեն ինքնաիրացնել: