
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: