Այրվող ավտոբուսի մասին ահազանգը չափազանցված էր. մոտակայքում բենզին է այրվել

Քիչ առաջ հաղորդագրություն էր հրապարակվել Երևանի Րաֆֆու փողոցում ավտոբուսի այրվելու մասին: Ահազանգը, պարզվում է, չափազանցված է եղել: ԱԻՆ լրատվական ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆի փողոցի մոտակայքում այրվում է ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ “ՊԱԶ” մակնիշի 25 ՍՍ 703 պետհամարանիշի ավտոբուսի մոտակայքում այրվել է բենզին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031