Մեծ Բրիտանիան Էկվադորին կոչ է անում վերսկսել Ասանժի գործով բանակցությունները
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատուն նոտա է ուղարկել, որով կոչ է անում Էկվադորին վերսկսել բանակցությունները WikiLeaks-ի հիմնադիր Ժուլիան Ասանժի գործով: Այս մասին հայտնում է բրիտանական «The Daily Telegraph» թերթը:
Ավելի վաղ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայտարարել էր. «Խնդիրը կարող է լուծվել թեկուզ վաղը, եթե Բրիտանիան թույլ տա Ասանժին տեղափոխել Էկվադոր: Կամ էլ խնդիրը կձգվի մի քանի ամիս, նույնիսկ մի քանի տարի, եթե Ասանժը չկարողանա անվտանգ դուրս գալ երկիրց»:
Հինգշաբթի օրը Էկվադորի դեսպանները հայտարարել էին, որ բրիտանական արտաքին գործերի նախարարությունից ընդհանրապես ինֆորմացիա չի ստացել այն բանից հետո, երբ անցած չորեքշաբթի օրը Էկվադորի նախագահը որոշում է կայացրել Ժուլիան Ասանժին ապաստան տալու մասին:
Ժուլիան Ասանժը ամբողջ աշխարհին հայտնի է դարձել իր WikiLeaks կայքի միջոցով, որը բացահայտել է ԱՄՆ հանցագործություները Իրաքում, Աֆղանստանում, Գուանտանամոյում: Ասանժին մեղադրում են նաև Շվեդիայում սեռական հանցագործություններ կատարելու մեջ:
Բրիտանական կառավարությունը մտադիր էր Ասանժին հանձնել Շվեդիայի իշխանությանը, բայց այս տարվա հունիսին Ասանժը ապաստան գտավ Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը: