Բաժիններ՝

Գյուղատնտեսության ոլորտում խնդիրներ կան

«Կան շատ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ կուտակվել են, և լուծում են պահանջում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: « Դրանք գտնվում են ամենօրյա ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են կատարվում: Այս տարվա փորձից ելնելով կառավարության կողմից տրվել է հանձնարարական մշակել վերամշակող ճյուղի ռազմավարական ծրագիր առաջիկա 5  տարիների համար»,- ասաց նախարարը: Նախարարի խոսքով, արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ, որը  զբաղված է այդ խնդիրներով: «Այդ խմբում  ներառված են գերատեսչությունների աշխատողներ, մասնագետներ:  Այդ հարցը մենք լուրջ քննարկաման առարկա ենք դարձրել»,- ասաց Ս. Կարապետյանը՝ չկոնկրետացնելով, սակայն, թե ինչ լուրջ խնդիրներ են կուտակվել ոլորտում և ում (կամ ինչի)  պատճառով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս