ԱՄՆ Լեհաստանին կփոխանցի Կատինի եղեռնագործությունը վկայող ամերիկյան փաստաթղթերը
Վաշինգտոնը Լեհաստանի իշխանություններին խոստացել է փոխանցել Կատինի գործով արխիվային փաստաթղթեր, հայտնում է Rzeczpospolita-ն:
«Սա շատ կարևոր նախաձեռնություն է: Մենք տեղեկանում են, որ ամերիկացիներին հայտնի է եղել խորհրդային զորքերի կողմից մեր սպաների սպանության մասին»,- գրում է թերթը:
Լեհ պատմաբան Վոյցեխ Մատերսկին կարծում է, որ այդ փաստաթղթերում կգտնվի հաստատումը այն բանի, որ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը իրականում իմացել է՝ լեհ զինվորներին գերմանացիները չէ, որ գնդակահարել են: Չնայած հրապարակավ նա հենց դա է պնդել:
«Ռուզվելտը, իհարկե, վախենում էր, որ Ստալինը կարող է բարկանալ ու լքել հակագերմանական կոալիցիան: Բայց բանը միայն դա չէ: Ամերիկացիները վերլուծություն էին արել: Դրա համաձան՝ Ճապոնիայի հետ պատերազմը կարող էր ձգձգվել մինչև 50-ական թթ.-ը և ԱՄՆ-ին 1,5 մլն կյանք արժենալ: Հակամարտությանը խորհրդային մասնակցությունը միակ փրկությունն էր թվում»,- ասել է պատմաբանը:
Նախատեսվում է փաստաթղթերը ստանալ առաջիկա օրերին և սեպտեմբերի 10-ից հանրայնորեն մատչելի դարձնել համացանցում:
1940-ին Ռուսաստանի Սմոլենսկի շրջանում՝ Կատինյան անտառում խորհրդային զորքերը 20 հազարից ավելի լեհ ռազմագերիների էին գնդակահարել: Առաջին անգամ այս զանգվածային գնդակահարության մասին տվյալներ էր հրապարակել նացիստական Գերմանիան 1943-ին: ԽՍՀՄ-ը շատ երկար հերքում էր իր մասնակցությունը սպանդին:
Եվրոպական դատարանը Կատինի գնդակահարությունը ռազմական հանցագործություն է ճանաչել: