Բաժիններ՝

Մարիուշ Վախը կնքեց Վ.Կլիչկոյի հետ մարտի պայմանագիրը

Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն կպաշտպանի WBA, WBO, IBF, IBO գոտիները Մարիուշ Վախի դեմ մենամարտում, որը կկայանա նոյեմբերի 10-ին Համբուրգում: Այս մասին պաշտոնապես հայտարարել է KMG ընկերությունը:

Մարտը կկայանա О2 World փակ մարզադահլիճում, որը տեղավորում է 16 հզ հանդիսական:

32-ամյա Վախը ունի «Վիկինգ» կեղծանունը: Նրա հասակը 2.02 մ է: Ծնունդով ամերիկացին անցկացրել է 25 մարտ ու 17-ում հաղթել է նոկաուտով:

Կլիչկոն, իր հերթին, մասնակցել է 61 մենամարտի ու հաղթել դրանցից 58-ում:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս