Կիմ Չեն Ընը Չինաստանում կքննարկի նաև երկկողմ խաղաղության պայմանագրի հնարավորությունը
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը ծրագրել է սեպտեմբերին պաշտոնական այց կատարել Չինաստան: Այս մասին այսօր հայտել է Reuters-ը` հղում անելով Փխենյանում և Պեկինում իր աղբյուրին:
Նույն այդ աղբյուրը 2006 թ. գործակալությանը միջուկային փորձարկումների մասին տեղեկացրել էր դրանց սկսելուց մի քանի օր առաջ:
«Դա կլինի պետական այց»,- հայտարարել է Reuters-ի զրուցակիցը: Գործակալությունը դեռ Չինաստանի ԱԳՆ-ից չի ստացել մեկնաբանություններ:
ՉԺՀ-ն ԿԺԴՀ-ի կարևոր գործընկերն է տնտեսական ոլորտում, սակայն Պեկինը կտրուկ հանդես է գալիս Փխենյանի միջուկային փորձարկումների դեմ:
Reuters-ը ենթադրում է, որ իր այցի ժամանակ Կիմ Չեն Ընը կանդրադառնան նաև միջուկային փորձարկման մասին լուրերին: Փխենյանը, ըստ գործակալության, պատրաստ է հրաժարվել դրանցից, եթե Չինաստանը ԿԺԴՀ-ի հետ կնքի խաղաղության պայմանագիր. պաշտոնապես այդ պետությունները գտնվում են հրադադարի ռեժիմում 1953 թ. Կորեական պատերազմից հետո: