Լուկաշենկոն չի վերադարձնում Բակիևին. Ղրղզստանը ետ է կանչել իր դեսպանին

Բելառուսում Ղրղզստանի դեսպան Էրիկ Ասանալիևը հրավիրվել է Բիշկեկ խորհրդակցությունների համար: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը, որն ավելի վաղ բացատրություններ էր պահանջել Մինսկից այն մասին, թե ինչու է Բելառուսում գտնվում երկրի նախկին նախագահ Ժանիշ Բակիևը:
Բիշկեկում, սակայն, պնդում են, որ պաշտոնական Մինսկը ոչ մի բացատրություն չի տվել:
Ժանիշ Բակիևը, որին փնտրում է Ղրղստանի ղեկավարությունը ԻՆՏԵՐՊՈԼ-ի միջոցով, մեղադրվում է մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ:
Բակիևի ավագ եղբայրը՝ Ղրղստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, Բելառուսում է ապրում  2010-ի ապրիլից: Ղրղզստանի նոր ղեկավարությունը բազմիցս պահանջել է վերադարձնել նրան, բայց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բակիևը Մինսկ է ժամանել իր հրավերով և չի վերադարձվելու հայրենիք:

Տեսանյութեր

Լրահոս