Մի սպասեք, որ ես Վան Պերսի կդառնամ. Ժիրու
Ֆրանսիայի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարել է, որ ինքը չի կարող նոր Վան Պերսի դառնալ, բայց նշել է, որ գիտի, թե ինչ է պետք անել՝ հաջողության հասնելու համար:
«Ես չեմ եկել այստեղ, որ փոխարինեմ Վան Պերսիին կամ այնպես անեմ, որ մարդիկ մոռանան նրան:
Ես այստեղ եմ եկել մի այլ բան բերելու համար: Ես հավակնություններ չունեմ ասելու, թե կփոխարինեմ նրան, քանի որ ես շատ եմ հարգում Ռոբինին ու նրա արած աշխատանքը:
Ես պատրաստ եմ: Ամբողջովին պատրաստ եմ վերցնել պատասխանատվությունը ուսերիս ու այնպես անել, որ մարդիկ ասեն՝ այո, մենք ունենք Օլիվյե: Դա իմ ուզածն է: Եթե այդպես չմտածեմ, երբեք չեմ ստանա իմ շանսը:
Հիմա, երբ Ռոբինը հեռացել է, ես ավելի շատ շանսեր կունենամ: Ես ավելի շատ խաղաժամանակ կստանամ, ու ինձ անհրաժեշտ է պատասխանատվություն վերցնել ուսերիս: Ավելի շուտ, ես պատավոր եմ այդպես անել»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը