Քննարկվել են ՀՀ պաշտպանական բարեփոխումներին աջակցության հարցեր

Oգոստոսի 22-ից 23-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Վիլյամ Լահյուն:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 22-ին Վ. Լահյուին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն ու դրա ընդլայնմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի կողմից ՀՀ պաշտպանական բարեփոխումներին աջակցությանն առնչվող հարցեր: Կողմերը անդրադարձ են կատարել նաեւ Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներին:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Վ.Լահյուն այցելել է նաեւ ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադ եւ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ ծանոթացել է խաղաղապահության եւ ռազմական փոխգործունակության ոլորտներում Հայաստանի արձանագրած առաջընթացին:

Տեսանյութեր

Լրահոս