Բաժիններ՝

Մեսսին ու Ռոնալդուն լավագույններն են, իսկ ես դեռ անուն եմ ձեռք բերում. Ռադամել Ֆալկաո

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն գնահատել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանանալու իր շանսերը:

«Մեսսին ու Ռոնալդուն, անկասկած, լավագույն ֆուտբոլիստներն են աշխարհում: Նրանք անհավանական խաղացողներն են, ու ես երջանիկ եմ, որ նրանց ժամանակակիցն եմ, քանի որ կարող եմ հիանալ նրանց հանճարեղությամբ:

Ինչ վերաբերվում է ինձ, ես դեռ նոր եմ անուն ձեռք բերում: Անցած մրցաշրջանը ինձ համար շատ լավ դասավորվեց: Ես խաղում էի Իսպանիայի ոչ ամենաուժեղ թիմում ու կարողացա արժանիորեն հանդես գալ:

«Ատլետիկոն» իր առաջ լուրջ խնդիրներ է դնում: Մենք մտադիր ենք զբաղեցնել ինչքան հնարավոր է բարձր տեղ ու դուրս գալ Չեմպիոնների լիգա: Շատ եմ ուզում թիմիս հետ միասին խաղալ այդ մրցաշարում», – Ֆալկաոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա օգոստոսի 30-ին, երբ կկայանա նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031