«Մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր դաշտում , մեղմ ասած, կան խնդիրներ, և ընդդիմադիր հատվածում ձայներ վերցնելու լուրջ խնդիր կա: Դրա համար ջանք չեն խնայում նախ իրենք իրենց սևացնելու , ինչու չէ՝ նաև քաղաքային իշխանություններին քննադատելու, սակայն այդ քննադատությունները հիմնավորումներից զուրկ են» ,- ասում է Հովհաննես Սահակյանը
Որպես երկու անգամ համապետական հաղթած քաղաքական թիմ՝ նախևառաջ պետք է ունենանք և ունենք մեր պահաջները, և խաղի կանոնները մենք ենք թելադրում:
Այսօր ամփոփվեցին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության հայտարարած երկու մրցույթները` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Մրցանակներ էին նախատեված ազդեցության գործակից ունեցող կամ ինդեքսավորվող միջազգային պարբերականներում և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայոց ցեղասպանության մասին գիտական հոդվածների տպագրության համար: Մրցույթին մասնակցած և համապատասխան հոդվածներ ունեցող երեք մրցանակակիրները «Տաշիր» […]
Ի սկզբանե կանխատեսելի էր, որ այս վարչապետը վերանշանակվելու է և կառավարության մեծամասնությունը, կարծում եմ, կպահպանի պորտֆելները: Մեր գնահատականը չի փոխվել…
«ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը մեզ է հանձնել քրեական գործի նյութերի պատճենները: Դրանք այժմ ուսումնասիրվում են»:
«Չելսին» Մոուրինյոյին կվճարի տարեկան 10-5 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ։
Դա նույնն է, որ ասեք` պարոն Գրիգորյան, Դուք ականատես եղե՞լ եք, ասենք, Սասունցի Դավթին, ապրե՞լ եք այդ ժամանակաշրջանում, նրա գործունեությունը տեսե՞լ եք: Այսինքն` առասպելներն ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել կամ ինչ-որ բան ասել դրա մասին:
Քաղաքական ոլորտում դրեսկոդի հետ կապված կան սահմանափակումներ: Բնականաբար, ակտուալ է դասական հագուստը: Մեր երկրում, հատկապես` տղամարդկանց շրջանում, առաջին խնդիրը ոչ թե հագուստն է, այլ՝ առողջ ապրելակերպի բացակայությունը, մարմնի ոչ սպորտային, սխալ կառուցվածքը:
Մասաչուսեթսի համալսարանի գիտաշխատողները հայտնաբերել են, որ ԶԼՄ-ների կողմից մեծ ուշադրության արժանացած՝ Կարմեն Ռեյնհարթի և Քեննեթ Ռոգոֆֆի եզրակացությունները հիմնված են թվաբանական սխալի վրա։
Մենք ունենք ուժեղ մաթեմատիկական-վերլուծական հիմք, որը մեկ օրում չի ստեղծվում: Այսինքն՝ խոսքն այդ «շկոլա» ասվածի, գիտական ժառանգության մասին է: Մենք մեծ անհատականություններ ենք ունեցել վերջին 20-50 տարիների ընթացքում, ինչը բավականին մեծ արժեք ունի:
Գյումրու երբեմնի հզոր արտադրական միավորումներից մեկի՝ «Լենտեքստիլի» այժմ կիսաքանդ մի հանրակացարանի առաջին հարկում երկրաշարժից հետո ժամանակավորապես ապաստանել է աղետից անօթևան, 1-ին կարգի հաշմանդամ Աստղիկ Աղեկյանն իր տղայի, հարսի և երեք մանկահասակ թոռների հետ:
Այդ անձը պետք է հեռացվեր այդ համակարգից, գոնե միառժամանակ: Հիմա, եթե Վլադիմիր Գասպարյանը՝ մեր հարգելի գեներալը, գտել է, որ այդ անձն այդ տարիներից մինչև հիմա փոփոխվել է, դա իր պատասխանատվության հարցն է լինելու, որովհետև ես այն ժամանակ պնդում էի, որ ոչ միայն դաժան վերաբերմունք է եղել, այլև հետագայում՝ շատ անարժան պահվածք:
Նոր ստեղծված ծրագրի միջոցով հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր չեն կարողանում համակարգչի ստեղնաշարից օգտել, կամ, օրինակ՝ տեսողության հետ խնդիրներ ունեն, կարող են ծրագրի միջոցով երկխոսություն ծավալել մեկ այլ անհատի հետ:
Դերենիկ Դումանյանը հավաստիացրեց, թե չգիտի՝ արդյոք հավաստի՞ են լուրերը, թե ինքը շարունակելու է պաշտոնավարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում, և հորդորեց. «Դուք ճշտեք»:
Այն, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանն արեց 2 տարվա մեջ` 2008-2010թ., մարդկանց ծովը բերելով ճահճին և ժողովրդական շարժումը սպառելով, Րաֆֆին, փաստորեն, արեց 2 ամսվա մեջ:
«Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», «Ժողովրդական ուղի» և մի քանի այլ կուսակցությունների միասնությամբ ստեղծված դաշինքի անդամները և համակիրները` «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ բարձրացան Կոմիտասի պողոտայով` ճանապարհին հանդիպելով ընտրողների հետ: Իսկ վերջում տեղի ունեցավ հանդիպոմ Պրահայի այգում:
Քիչ առաջ ավարտված ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ մյուս նախարարների հետ կապված հարցեր՝ բացառությամբ ՊՆ-ի և ԱԳՆ-ի, նիստի ժամանակ չեն քննարկվել:
Կաննի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Թիերի Ֆրեմոն այսօր հրապարակեց այն 19 ֆիլմերը, որոնք տեղ են գտել Կաննի 66-րդ փառատոնի մրցութային ծրագրում:
Այս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ընթանում է ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի նիստը:
Այս պահին արդեն որոշում ունենք մասնակցության: Մասնակցելու ենք և մեր մոտեցումները ներկայացնելու ենք:
Հանրապետական կուսակցությունն էլ է ասում՝ «ես ժողովրդի հետ եմ», դուք ՀՀԿ-ի նմա՞ն եք ժողովրդի հետ, թե՞ ձեր խնդիրը բոլորովին այլ հարթության մեջ է։
Ամբողջ աշխարհով նկարը ձեռքիդ պտտվում ես, մեկը չի հարցնում՝ ինչ է: Էստեղ տանելուց՝ հանձնաժողովի թուղթ, արտահանման թուղթ, ցուցակ, սա կարելի է, նա չի կարելի, կատարյալ հիմարություն…
Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի խոսքով` բենզինից պատրաստված թմրամիջոցներ օգտագործած անձինք դիմում են բժշկական օգնության, սակայն հոսպիտալացվել չեն ցանկանում:
Մաղադանոսը գրանցված է որպես դեղաբույս աշխարհի գրեթե բոլոր երկրների դեղաբանական ցանկերում։ Բուժիչ հատկություններ ունեն բույսի արմատը, տերևը և հատկապես սերմը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Պռոշյան գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել ի պաշտպանություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ և Արտակ Պետրոսյանների:
Լրագրողներից մեկն այսօր ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերում հնչող գնահատականներին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության դաշտի «թիվ մեկ սատանան» է:
«Ցանկացած իրեն հարգող քաղաքական ուժ հասկանում է, որ գնալով Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, ինքն իրեն փչացնում է»:
Այսօր ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին՝արդյոք Երևանի այլևս նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությունը համակարգային փոփոխությունների հետ առնչություն ունի՞:
Հայ ազգային կոնգրես կուսակցության ապրիլի 13-ի համագումարին հրավիրված չի եղել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Այս պահին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, քանի որ մեծ թվով գյուղացիներ հավաքվել են գյուղապետարանի առջև և իրենց բողոքն են հայտնում՝ կապված ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով ձերբակալված նույն գյուղի բնակիչներ, եղբայրներ Արայիկ և Արտակ Պետրոսյանների կալանավորման փաստով: