Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կենտրոնական հանգույցում ներկայում տեղադրված են 300-ից ավելի հայաստանյան դպրոցների ինտերնետային կայքեր: Իհարկե, հայաստանյան դպրոցների թիվը շատ ավելին է, սակայն դրանցից ոչ բոլորն ունեն ինտերնետային կայք:
Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից գործադրված բոլոր հնարավոր ջանքերին, արյուն հեղվեց: Բայց դա իր, իր կնոջ, Արմեն Մարտիրոսյանի և իր մյուս մերձավորագույն ռահակիցների արյունն էր:
Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը Henaran.am-ի հարցին, ինչո՞ւ չեք զբաղվում քաղաքականությամբ, պատասխանել է, թե տնից մեկը պիտի զբաղվի:
Շատ կարևոր է երեխային նկարչությամբ կրթել, քանի որ այն հետագայում կարող է նաև դիզայնի վերածվել: Այսօր ամբողջ Երևանն անճաշակություն է, որովհետև դա չկրթվելու հետևանք է: Քաղաքը ոճ չունի:
Օդի մաքրման լավագույն ֆիլտրերը Դալմայի այգիներում են, ու պետք է խնամքով մոտենալ այս հարցին: Դալմայի այգիներում ես ձմեռները դահուկ եմ քշել, ամառները՝ ծիրան կերել… ու ես այս այգին դիտարկում եմ՝ որպես քաղաքային զբոսանքի հարթակ:
Ես կարծում եմ, որ Երևանի մերձակա տարածքում հանքարդյունաբերությունը, կանաչ գոտիների նման, քաղցի պարագայում շատ լուրջ խնդիրների առաջ կարող է մեզ կանգնեցնել:
Սարքավորման տեսախցիկը 5 Մպ է, այն կարող է նկարել տեսահոլովակներ 720p. թողունակությամբ: Սարքավորման ֆլեշ հիշողությունը 16Գբ է, էկրանը 25 դյույմ է: Նոր սարքը ունի նաև Bluetooth և Wi-Fi:
Իմ աշխատանքային գործունեության ժամանակ ես ոչ ոքի ծեծի չեմ ենթարկել, եթե ես նման բան արած լինեի համապատասխան մարմինները կզբաղվեին դրանով: Դրանք անհեթեթ լուրեր են, որոնք շահարկման առարկա են դարձրել:
Դիմորդները հանդիպում կունենան ՀՊՃՀ ղեկավարության հետ, որին կհետևի «Պոլիտեխնիկ. հաջողության բանաձև» տեսաֆիլմի ցուցադրումը:
Համացանցի համար միջազգային չափանիշներ մշակող նշանավոր W3Consortium ընկերությունը հայերենի համար առաջարկում է օգտագործել Արիան ԱՄՅու տառատեսակը:
Մեր խոսքը գործ է, մեր գործը տեսանելի է բոլորին, մենք սպայի, ոստիկանի տեսակն ենք և կոչված ենք պատվավոր պարտքի կատարման, իսկ ում շատ է տրվում, նրանից շատ է պահանջվում: Եվ մենք պատրաստ ենք կատարել օրենքի, ժողովրդի, պետության պահանջը:
Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ, ՀՀԿ-ական Աբրամ Բախչագուլյանն առաջիկա մեկ ամսվա ընթացքում պաշտոնանկ կարվի:
«Իմ հարաբերություննե՞րը: Շատ տարօրինակ հարց եմ համարում: Ինձ հետ ոչ ոք որպես կանոն չի լարում իր հարաբերությունները, հատկապես իմ ենթակաները: Ես ժամացույց չեմ, որ ինձ լարեն և սպասեն` երբ եմ զանգը տալու: Ես մարդ եմ, ինձ չեն կարող լարել, իսկ եթե պետք լինի՝ ես կլարեմ»։
Ի՞նչ պարտադիր է, որ Մոսկվա գնալու հետ կապված ինչ-որ բան հասկանա, երբ ինքը շատ պարզ ասաց, որ գնալու է` հանդիպի Մոսկվայում և հանդիպումներ է ունեցել: Դրա ի՞նչը պետք է հասկանալ կամ չհասկանալ:
Պատճառը՝ բազմաթիվ դժգոհություններն են Մկրտումյանի գործունեությունից և Վճռաբեկ դատարանում կոռուպցիոն երևույթներից:
Կապանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` լուրջ փոփոխություններ են սպասվում ոչ միայն Սյունիքի մարզային իշխանություններում, այլև՝ մարզի խոշորագույն ընկերությունների ղեկավար կազմում։ Մասնավորապես, ըստ լուրերի, կադրային փոփոխություններ կլինեն Հայաստանի խոշորագույն հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:
… Որոշ ժամանակ անց (որոշ ոստիկաններ) դուրս եկան սենյակից և ներս մտավ Ա.Կ.-ն (ես նրա անունն իմացա դեպքերից հետո այլ ոստիկաններից) և սկսեց ինձ հայհոյել՝ նպատակ ունենալով ինձ ստորացնել, երկու անգամ թքեց իմ վրա և ձեռքով հարվածեց ձվարաններիս: Այնուհետև նա մի քանի անգամ հարվածեց ոտնաթաթերիս, որից հետո դուրս եկավ: Գնալուց առաջ նա բանալիներով կրկին հարվածեց ձվարաններիս:
Ըստ տեղացիների շրջանում պտտվող լուրերի` շրջանառվում են մարզպետի հնարավոր թեկնածուների երեք անուններ։ Դրանք են՝ ՀՀԿ պատգամավոր, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը, Գորիսի Տեղ գյուղից գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը և Սիսիանի ՀՀԿ շտաբի պետ, Սիսիանի մաքսատան Սյունիքի տարածաշրջանային մաքսատան պետ, Եկրապահ կամավորականների միության վարչության անդամ Աշոտ Մինասյանը, ով հայտնի է որպես «Աշոտ Երկաթ»
«Զուտ պրոտոկոլի առումով կարող են լինել այցեր, որոնց մանրամասները նույն պահին չներկայացվեն հանրությանը: Սա ոչ թե ոչ ժողովրդավարական մոտեցում է, այլ պարզապես կարող է խանգարել սկսված գործընթացներին կամ հարցերի շուրջ պայմանավորվածությանը: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ կներկակայացնի մանրամասները, երբ լինի դրա անհրաժեշտությունը կամ երբ ինքը հարմար կգտնի»,- ասում է Ռ.Հակոբյանը
Բոլոր նրանք, ովքեր ընտրակաշառքի փաստին ականատես կլինեն, դրանից կվրդովվեն, կդժգոհեն, թող գան կուսակցության կենտրոնական գրասենյակ, թող զանգահարեն ինձ, ինք կգնամ իրենց մոտ:
Մենք բացառիկ կարևորում ենք այս շարժումը, բացառիկ կարևորում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի անձի դերակատարությունը, բայց կան բաներ, որ մենք չենք հասկանում. մենք չենք հասկանում մի օրով Մոսկվա գնալը և «հայ ժողովրդի հաղթանակը» Մոսկվայից բերելը, մենք չենք հասկանում ամսի 9-ի Ոստիկանապետի հետ մոմավառությունը, մենք չենք հասկանում, օրինակ, ամսի 9-ին Հիսուսի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելը: Որքան մենք գիտենք, Հիսուսը հարություն է առել:
«Գագիկ Ծառուկյանն առանցքն է մեր կուսակցության, այն հիմքն է, որի վրա կառուցվել է այն ամենն, ինչ կոչվում է «Բարգավաճ Հայաստան», այն հոգեվիճակը, որը կոչվում է «Բարգավաճ Հայաստան», այն զգացմունքը, զգացողությունը և գործնական քայլերը, որ կոչվում է «Բարգավաճ Հայաստան»։ Այն, ինչ մատուցվում է մեր բնակիչներին, մատուցվում է, այդ հիմքերից է բխեցվում, ինչի՞ մասին է խոսքը,»,-այսպիսի պատասխան տվեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում քարոզարշավին:
«Քաղաքական ժուլիկությունը սկզբում Լևոն Տեր-Պետրոսյանը փորձ արեց իրականացնել ՀՀԿ-ի միջոցով, բայց վերջինս լավագույնս օգտագործեց Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունն ու ասաց ցտեսություն, ես չեմ կարող դավադիր քայլ անել գործընկերոջս նկատմամբ»,- ասում է Ռ.Հակոբյանը
Համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականներին, թե «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական հիմք չունի: Այսօր քաղաքներում մարդիկ բարձրաձայն հայտնում են իրենց բողոքն այս իշխանությունների դեմ: Այս տաբուն ջարդվեց: Մարդն այլևս չի ասում, թե ուզում է Րաֆֆի նախագահ կամ Լևոն նախագահ…
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը դիտարկում է «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը:
Համակարգում տվյալ անձի վերաբերյալ տեղեկությունը ճշտելու համար հարկավոր է իմանալ տվյալ անհատի անուն-ազգանուն-հայրանունը, ուսումնական հաստատությունը, դիպլոմի սերիան, մասնագիտության կոդը, մասնագիտությունը և որակավորումը:
Հայտնի երգիչ Ռոբի Ուիլյամսը սկսել է լրջորեն մտածել իր մահվան մասին և պլանավորում է իր թաղման արարողությունը:
Մենք ունենք մի խնդիր` հայկական ավիափոխադրող ունենալու խնդիր: Սա քաղաքականության որոշման խնդիրն է. եթե որոշում ենք, որ պետք է լինի հայկական ավիափոխադրող, հաջորդ քայլը պետք է լինի ավիաընկերության արագ ձևավորում, գործունեության զարգացում, ինչին բոլորս կաջակցենք:
Ես չեմ պատկերացնում իմ անդամությունն անձ կուսակցությանը: Անդամակցությունս, հավանաբար, մի հինգ րոպե կտևի մինչ այն պահը, երբ ես կհայտնեմ իմ կարծիքը, որը կարող է համահունչ չլինել անձի կարծիքին, ու ինձ անմիջապես կհեռացնեն կուսակցությունից:
Քիչ առաջ 1in.am-ը տեղեկություն էր տարածել, թե Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը ազատվելէ զբաղեցրած պաշտոնից: