Տնտեսական «հայտնագործությունն» ընդամենը Excel-ի սխալի արդյունք էր
Մասաչուսեթսի համալսարանի գիտաշխատողները հայտնաբերել են, որ ԶԼՄ-ների կողմից մեծ ուշադրության արժանացած՝ Կարմեն Ռեյնհարթի և Քեննեթ Ռոգոֆֆի եզրակացությունները հիմնված են թվաբանական սխալի վրա։
Այդ եզրակացությունները վերաբերում էին պարտքի բարձր մակարդակ ունեցող երկրներում ՀՆԱ-ի աճի դանդաղմանը։
Տնտեսագետներին քննադատող հոդվածը լույս է տեսել PERI ամսագրում և հակիրճ տարբերակով ներկայացվել Business Insider-ի կողմից։
Թոմաս Հերնդոնի ղեկավարությամբ աշխատող գիտնականների խումբը մի քանի անգամ փորձել է վերստանալ Ռեյնհարդի և Ռոգոֆֆի տվյալները, սակայն՝ ապարդյուն։ Վերջիններս խմբին են ուղարկել Excel-ի ֆայլը՝ հաշվարկներով, որոնց հիման վրա կառուցել են իրենց եզրակացությունները։ Պարզվել է, որ ֆայլի հաշվարկներում սխալներ կան։ Ընդ որում, այնպիսի սխալներ, որոնք աճի դանդաղման օգտին են։
Բացի այդ, պարզվել է, որ Ռեյնհարդն ու Ռոգոֆֆը սխալներ են թույլ տվել տարբեր երկրների տվյալները միջինացնելիս՝ երկրների մի մասի համար համար վերցնելով մեկ տարվա տվյալներ, մյուս մասի համար՝ մի քանի տարվա տվյալներ։ Իսկ որոշ երկրների տվյալներ ընդհանրապես չեն ներառվել հաշվարկներում։
Հոդվածի հեղինակները ապացուցել են, որ հաշվարկները ճշգրտելուց հետո պարտքի բարձր մակարդակ ունեցող երկրների աճը բացասականի փոխարեն ունի դրական նշան։
Ռեյնհարդն ու Ռոգոֆֆը պետական պարտքի և տնտեսական աճի կապի մասին վկայող իրենց աշխատությունը հրապարակել են 2010 թվականին։