
Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկանում ենք Վ. Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի տարածած հայտարարությունից:
«Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը մեզ է հանձնել քրեական գործի նյութերի պատճենները: Դրանք այժմ ուսումնասիրվում են: Մեկնաբանությունները կլինեն եկող շաբաթ»,- Ասաված է հայտարարության մեջ: