
Անօթևան հաշմանդամ կնոջ ընտանիքին պարտադրում են ազատել ժամանակավոր կացարանը (տեսանյութ)

«Շիրակ կենտրոնի» փոխանցմամբ՝ Գյումրու երբեմնի հզոր արտադրական միավորումներից մեկի՝ «Լենտեքստիլի» այժմ կիսաքանդ մի հանրակացարանի առաջին հարկում երկրաշարժից հետո ժամանակավորապես ապաստանել է աղետից անօթևան, 1-ին կարգի հաշմանդամ Աստղիկ Աղեկյանն իր տղայի, հարսի և երեք մանկահասակ թոռների հետ: Նրանք չեն կարողացել սահմանված ժամկետում ամբողջովին համալրել և ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովին հանձնել իրենց կորցրած բնակարանի հասցեում հաշվառված ընտանիքի անդամ բոլոր 15 անձերի փաստաթղթերի փաթեթը, ինչի պատճառով պետությունն անցած տարիներին նրանց բնակարան չի հատկացրել: Իսկ նախկին հանրակացարանի այդ շենքը վաղուց վաճառվել է, և սեփականատերը պարտադրում է օր առաջ ազատել տարածքը: Մինչդեռ անօթևան ընտանիքը բնակվելու այլ վայր չունի:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: