Դ. Դումանյանը՝ իր հնարավոր նշանակման մասին. Ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էր 168.am-ը, այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունը։

Այս առնչությամբ 168.am-ը ՀՀ առաողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց, թե կառավարության հինգ տարիների գործունեությունն ինչպե՞ս է գնահատում, արդյոք  սխալներ թույլ չե՞ն տրվել գործադիր մարմնի աշխատանքներում, ինչին ի պատասխան նա նշեց. «Այդ սխալների մասին ավելի ճիշտ կլինի խոսի կառավարության ղեկավարը, երբ լինի վարչապետի հրամանագիրը: Կառավարության համապարփակ գնահատականը պետք է տան Հանրապետության ղեկավարն ու կառավարության ղեկավարը»:

Իսկ վարչապետի վերանշանակման մասին Դ. Դումանյանն ասաց. «Շատ լավ եմ վերաբերվում: Ես ևս կողմ եմ քվեարկել ու ցանկանում եմ, որ ապագա տարին Տիգրան Սարգսյանը ևս ղեկավարի կառավարությունը»:

Դերենիկ Դումանյանը հավաստիացրեց, թե չգիտի՝ արդյոք հավաստի՞ են լուրերը, թե ինքը շարունակելու է պաշտոնավարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում, և հորդորեց. «Դուք ճշտեք»:

Կարդացեք նաև

Հարցին, թե կցանկանա՞ք շարունակել պաշտոնավարել, Դ. Դումանյանը պատասխանեց. «Ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ»:

Իսկ հարցին, թե ո՞ւմ եք տեսնում Ձեր փոխարեն, Դ. Դումանյանը նախընտրեց չպատասխանել. նա միայն ժպտաց:

Տեսանյութեր

Լրահոս