Հայաստանում մի շարք ոլորտներում ներդրվել են էլեկտրոնային կառավարման համակարգեր, այդ թվում՝ Անշարժ գույքի կադաստրի էլեկտրոնային համակարգ, Հարկային հաշվետվությունների ներկայացման էլ. համակարգ, Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ, և այլն:
ՈՍԿԻ` գնման գին` 17181.08 (-2169.14), բացթողնման գին` 18675.09 (-2357.76), ԱՐԾԱԹ` գնման գին` 289.22 (-49.68, բացթողնման գին` 314.37 (-54), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17705.91 (-1225.5), բացթողնման գին` 19245.55 (-1332.07), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8308.98 (-628.4), բացթողնման գին` 9031.50 (-683.04):
Ես այն մարդկանցից եմ, ովքեր ատում են հեղափոխությունները, քանի որ, ինչպես ասում են՝ հեղափոխությունն անում են ազգի ռոմանտիկները, նվիրյալները, պտուղները վայելում են սրիկաները:
«Նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսությունը չի կարող գործել առանց ճարտարագիտական կրթության, քանի որ ճարտարագիտական կրթությունն է նորարարական տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչը և շարժիչ ուժը»:
Մոտ մեկ ժամ առաջ Նազարբեկյան 9 շենքի բակում ծեծի են ենթարկվել ՀԱԿԿ մի քանի ակտիվիստներ: Այս մասին 168.am-ին հայտնեց Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿԿ ցուցակի 3-րդ ներկայացուցիչ Արման Մուսինյանը:
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը պնդում է, որ կառավարության նոր կազմը իրենց չի հետաքրքրում:
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2-րդ տուրում սպիտակներով առավելության հասավ Ռուսաստանի թիվ մեկ շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ և այժմ իր ակտիվում ունի մեկ միավոր:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 22-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.32 դրամ։ Ամերիկյան արժույթը էժանացել է 0.28%-ով կամ 1.18 դրամով։
Բնակիչ Ռիմա Խաչատրյանն էլ քաղաքապետին ներկայացրեց իր բնակարանային խնդիրը`ասելով. «Մի հատ զուգարան էին տվել, էն էլ ջուր կտրել են»: Տ. Մարգարյանն էլ բնակչուհուն խորհուրդ տվեց իր զուգարանի ջրի մասին նամակ գրել իրեն:
Հայաստանում էլեկտրոնային ստորագրություն տրամադրվում է 2009-ից: Էլեկտրոնային ստորագրության տրամադրման առաջին տարիներին այն ձեռքբերողների թիվն ընդամենը մի քանի հարյուր էր, իսկ նախորդ տարի մեր երկրում էլեկտրոնային ստորագրություն ուներ 10.000 մարդ:
Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանում իր հերթական նախընտրական քարոզարշավն էր կազմակերպել Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը:
Ապահովելով կենդանական ծագման մթերքի անվտանգության կանոնները, Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսամթերք:
«Լեռնցիների պար» խմբաքանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը 3 օր առաջ համացանցում տեղադրված տեսանյութից տեղեկացել է, որ իր հեղինակած և իր իսկ ձեռքով քանդակված արձանը ամբողջությամբ կողոպտվել և ոչնչացվել է:
ՍԴՀԿ վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերընտրված վարչապետ Տիգրան Սարգսյանին խորհուրդ է տվել ինքնասպան լինել:
«Մէկ է, բուժումների միջեւ ընկած ահագին ժամանակ եմ ունենալու։ Միայն նախնական թեթեւ, իրենց ասած «կինէվարժութիւնները» երեք շաբաթ են տեւելու։ Յետոյ երկու-երեք ամիս պիտի արդէն բուռն աշխատեմ։ Կարծում եմ, աւելի արագ է հնարաւոր առաջ գնալ»,- գրել է Հայրիկյանը։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարև, Երևան» դաշինքի համամասնական ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, ում այսօր առավոտյան հրավիրել էին ՀՔԾ, հարցաքննության է մասնակցել որպես վկա:
Գ.Եղիազարյանն անդրադարձավ Հայաստանի առաջ ծառացած առաջնային խնդիրներին և նշեց, որ դրանք այն 11 կետերն են, որոնք նախագահ Սերժ Սարգսյանը չկատարեց իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց բանդայի գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը նիստի սկզբում ասաց, որ գործով մեղադրյալ Քյարամ Ամոյանի բժշկական հետազոտությունները կիրականացվեն ապրիլի 30-ին:
«Ինձ համար չափազանց ծիծաղելի է, երբ լսում ես իշխանության ներկայացուցիչներին կամ սոցիոլոգներին, ովքեր ասում են, թե Երևանում 65 տոկոս ձայն կհավաքեն, բայց ընկած գզիրի նման մարզերում ձայներ են փնտրում»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Օսկանյանի այսօրվա գրառումը նաև ԲՀԿ-ի հանդեպ հակաքարոզչություն էր, քանզի Երևանի ավագանու գալիք ընտրություններին ընդդիմադիր կեցվածք որդեգրած և սուր քննադատություն հնչեցնող ուժի առաջին համարը կրկին ընդգծում է, որ իրականում ԲՀԿ-ն ընդդիմություն չէ»
«Ոչ մեկ «կռուտոյ» չէ պետության դեմ ու կյանքը սա ապացուցել է: Մի մարմին կա, որի դեմ պետությունը չի կարող փակել ճանապարհը՝ դա ժողովուրդն է»
ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում, այսօր՝ ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների» ոլորտում ՀՀ ԳԱԱ լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակաբաշխությունը:
«Երևան քաղաքի իշխանությունը վերցնելու միջոցով՝ մենք առաջին կարևոր քայլը արած կլինենք քաղաքական համակարգում այդ հակակշիռների մեխանիզմի ստեղծման ճանապարհին, առանց որի պարզապես անհնար է երկրում ժողովրդավարություն հաստատել և տնտեսական զարգացում ապահովել»:
«Տղայիկներ, ում կարելի է հարվածել, որովհետև «ընդդիմությունը» քննադատության սլաքն իհարկե միշտ կուղղի դեպի Տիգրան Սարգսյանը, և կողքի վրա կմնա Սերժ Սարգսյանը` հիմնական մեղավորն այս ամեն ինչի, քաղաքացիները, լրագրողները` դուք, ձեր ուշադրության կենտրոնում կլինի Տիգրան Սարգսյանը»:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է հերթական աջակցությունը ցուցաբերել հայոց բանակին:
ՀՀ նախագահի նախկին խոսնակ Արմեն Արզումանյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հեռուստաընկերությունների արտադրանքի բովանդակային խնդիրներին և լուծումներ առաջարկել։
Ապրիլի 19-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վնասվածքից տեղում մահացած 19-ամյա Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր կեսօրին:
Հայ ազգային կոնգրես կուսակցությունը չի քննարկել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջարկված «Նոր Հայաստան շարժման» հռչակագիրը, որն իրենից ենթադրում է ազգային միասնության ճակատի ստեղծում, ոչ իշխանական ուժերի միավորում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Այսօր Փարիզում մեկնարկած Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի առաջին տուրում Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով անակնկալ պարտություն կրեց Չինաստանի ներկայացուցիչ Լիրեն Դինից:
Շոու-բիզնեսի որևէ ներկայացուցչի հետ աշխատելու համար կարևոր է իր մտածելակերպը` թե՛ որպես մարդ, թե՛ որպես արտիստ, նա պետք է լինի հետաքրքիր կերպար, արտիստիկ, ունենա մարմնի ճկունություն։