Այսօր ՀԱԿԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը ծավալուն ելույթ է ունեցել, որտեղ անդրադարձել է մի շարք թեմաների: Մասնավորապես՝ նա խոսել է ԲՀԿ-ի հետ իր «քաղաքագիտական վերլուծության» դեմ հանդես եկողների, Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա ղեկավարած շարժման մասին՝ այն համարելով ոչ քաղաքական:
«Մեղմ ասած, տեղը տհաճ է, ընտանիքի անդամները տեսակցություն չունեն, էդ մարդկանց էլ է պետք հասկանալ»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:
Պետք է անել ամեն ինչ, որպեսզի պետությունն այս առումով դառնա լոկոմոտիվ և փորձել այդ կերպ տարբեր պետական մարմինների շրջանում մեծացնել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով աշխատանքի արդյունավետությունը:
168.am-ը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նա այսօր չի մասնակցել ՀԱԿԿ համագումարին:
Չեմ ուզում գովաբանողի դերում լիներ, ուղղակի օբյեկտիվորեն գնահատական կտամ` ոստիկանապետը եկել էր այնտեղ, որպեսզի իրավիճակը չսրվեր:
ԲՀԿ-ն կիսո՞ւմ է ՀԱԿ-ի` Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը՝ հարցին, ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Հիմա նախընտրական շրջան է, քաղաքապետարանի ավագանի ենք ընտրում: Մենք հիմա խոսում ենք այդ մասին: Նախագահական ընտրություններն ավարտվել են Հայաստանում»:
ՀԱԿԿ համագումարում այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ նաև ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին խոսակցութուններին՝ ասելով. «Շատերը սվիններով դիմավորեցին մեր այն գաղափարը, թե ինչպե՞ս կարելի է հանկարծ ԲՀԿ-ի հետ համագործակցել, չէ՞որ նրանք, չէ՞որ նրանք…»:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ տարիների ընթացքում ավելացել է ոչ միայն անդամների թիվը (որոնք սկզբում ընդամենը 6-ն էին, իսկ հիմա 60-ից ավելի), այլ նաև հնարավորությունը հանդիպելու տարբեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ նախագահ, վարչապետ, նախարարներ և միասին քննարկելու ոլորտում առկա խնդիրները:
Լևոն Տեր-Պետրոսյանը խորին շնորհակալություն հայտնեց ՀԱԿ դաշինքի անդամներին ու նշեց, որ հետագայում թեպետ որոշ մարդկանց ճամփաները բաժանվել են, բայց արձանագրեց, որ դա չի նսեմացնում այն մեծագույն նպաստը, որոնք իրենք բերել են համաժողովրդական շարժմանը:
«Չեմ կարողանում պատկերացնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ ձևով կանխագուշակած լինի, որ վերադառնալու է Հայաստան, Վլադիմիր Գասպարյանի հետ էլ մոմ է վառելու: Վլադիմիր Գասպարյանի հետ մոմ վառելու պրոցեսը բոլորովին էլ այդ գործընթացի արդյունքում է եղել:
«Քանի որ մութ էր, չէր երևում, գնացի իրենց ուղղությամբ: Ավտոկայանատեղիում մոտեցա Արմանին՝ Խաչատրյան, հարցրեցի՝ ի՞նչ է եղել: Ասեց՝ ոչ մի էական բան չկա, ինչ-որ խմած հաճախորդներ էին: Տենց հետ էինք գալիս տղերքով, Նորոյին հարցրեցի՝ ապ, ի՞նչ էր եղել, Նոր: Ասեց՝ հավայի, հետո կխոսանք: Եկա ռեստորանի մուտքի մոտ, Զոհրաբյան Հրաչին տեսանք»:
Սերժ Սարգսյանը շատ հիշաչար մարդ է ու երբեք չի ներելու Գագիկ Ծառուկյանին՝ երկու տարվա անկախ կուսակցական քայլերի համար, թույլ չի տալու, որ ԲՀԿ-ն ավելի ամրապնդվի ու քաղաքական լուրջ գործոն դառնա Հայստանում:
Իր նախաքննական ցուցմունքում նա հայտնել էր, որ աշխատում է Ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ դատաքննության ընթացքում ասաց, որ աշխատում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում որպես անվտանգության աշխատակից:
Ամբաստանյալը նշեց, որ ինքն ուղղակի զարացած է. տուժողներից ոմանք չեն ուզում ճիշտն ասել. «Ես փորձել եմ հադարտեցնեմ»: Նա նշեց, որ վեճը շատ կարճ է տվել՝ 30-40 վայրկյան: Տուժողները, ըստ նրա, «ֆիլմեր են նկարում», երբ ասում են, որ վեճը երկար է տևել:
ՊԵԿ-ի համար Դավիթ Սահակյանի այս պահվածքը տարակուսելի չէ, քանի որ ակնհայտ է` կառույցի գործունեությունը ստվերելուն ուղղված համառ փորձերի իրական նախաձեռնողը Սահակյանը չէ: Նրանց մասին, ովքեր գործարարին օգտագործելով թեժ են պահում թեման, կոմիտեն առավել քան իրազեկված է:
Ապրիլի 13-ին, ժամը 11.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀԱԿԿ համագումարի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նաև ՀԱԿԿ հիմնադիր անդամ է, հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որպեսզի բովադակազրկի նախագահական ընտրությունները և բացառի հիմնական հակառակորդների մասնակցությունը նախագահական ընտրություններին:
ՀԱԿԿ հիմնադիր անդամ Վահան Վարդապետյանն իր ելույթում այսօր անդրադարձավ ապրիլի 9-ին տեղի ունեցած դեպքերին: Ըստ նրա՝ այդ գործընթացը «Րաֆֆիին վերածեց, մեղմ ասած՝ խեղկատակության», և նրանից առաջնորրդ ձևավորվելու ակնկալիքները ապարդյուն են:
Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում բոլոր քաղաքական ուժերն էլ ռեֆորմացվում են՝ վստահեցնելով, թե կուսակցությունը նոր խոսք է ասելու քաղաքական դաշտում:
Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարին ելույթ ունեցավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Վերջինս ՀԺԿ անունից ողջունեց ներկաներին ու նորաստեղծ կուսակցությանը մաղթեց արդյունավետ աշխատանք:
Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը, ընդունելով կառավարության հրաժարականը, ասաց, որ անկախ բոլոր գնահատականներից, «դուք կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ»:
Րաֆֆու մենակ մնալու սցենարը դեռ երևակվել էր մեկ շաբաթ առաջ, սակայն նրա մենակ մնալը, կարծում եմ, չթուլացրեց նրա ու ժողովրդի համոզումն ու հավատամքը դեպի նոր Հայաստանը։
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնող Վարդան Օսկանյանը և Գուրգեն Արսենյանը տրամագծորեն հակառակ քարոզչություն են իրականացնում: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում նախընտրական քարոզարշավին, քանի որ պարզ չէ, թե կողմերից որ մեկի դիրքորոշումը պետք է ներկայացնի:
Այսինքն, Գուրգեն Արսենյանը հայտարարում է, որ քաղաքապետի պաշտոնը ստանալու դեպքում ԲՀԿ-ն քաղաքի վրա ծախսելու է իր շարքերում ընդգրկված մեծահարուստների փողերը։ Չեն խնայելու, չէ՞ որ հարազատ Երևանի և երևանցիների համար է։ Իհարկե, միայն հաղթելու պարագայում. չէ՞ որ գործարարները հենց այնպես ոչինչ չեն անում։
Մկնիկը հագցվում է ցուցամատին, իսկ հիմնական գործողությունները կատարվում են բութ մատի օգնությամբ: Անլար մատանի-մկնիկ-2-ի (Ring Mouse 2) վրա կա ղեկավարման համար 5 կոճակ:
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դահլիճում տեղի է ունենալու Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը: 168.am-ի տեղեկություններով՝ համագումարին ծավալուն ելույթով հանդես է գալու Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր անդամ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի տրամաբանությունը նույնիսկ նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները չեն հասկանում, պարոն Շարմազանովը որտեղի՞ց բացատրի»:
Նախագահական ընտրությունների ժամանակ երկրի նախագահը, որը թեկնածու էր, բազմաթիվ խնդիրներից էր խոսում: Նույնիսկ իր երդմնակալության ժամանակ նա երկրի կարևորագույն խնդիրներից խոսեց:
Նա բողոքում է մեր երկրի կառավարությունից՝ հարցնելով նրանց, թե հանուն ինչի՞ պիտի իր երկու բարձրագույն կրթություն ստացած որդիները գնային արտերկիր: «Մնացել եմ մեն-մենակ: Բա մե՞ղք չեմ ես»,- հուզված ասում էր տատիկը:
Քանի որ նախարարներին ասված է՝ գնահատել մարզպետի աշխատանքը, հեռախոսազանգ է գնում մարզպետարան, թե՝ մի քիչ թիվ տվեք… Նրանք էլ անցյալ տարվանից մի քիչ բարձր թիվ են տալիս: Տնավարություն է: